Եվրոպական գրանդները կպայքարեն Ժոան Գարսիայի համար

Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարվա համար։

Հաղորդվում է, որ Իսպանիայի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոնը բազմաթիվ առաջարկներ է ստացել տրանսֆերի վերաբերյալ, մասնավորապես, նշվում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Արսենալը», «Նյուքասլը», «Ասթոն Վիլան», «Նապոլին», «Ինտերը» և «Բայերը»։

Ֆուտբոլիստը որոշում կկայացնի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որը կկայանա այս շաբաթավերջին։ Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն եվրո։

«Տեղափոխություն «Բարսելոնա»։ Հիանալի կլիներ հանդես գալ «Էսպանյոլի» դեմ։ Դա կարող է տեղի ունենալ։ Ես փորձում եմ դրական կողմը փնտրել, և եթե դա տեղի ունենա, ես դրան կընդունեմ ոգևորությամբ», –  Գարսիայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։