Դիեգո Մարադոնայի մահվան գործով դատական գործընթացը կանգ է առել

Արգենտինայում Դիեգո Մարադոնայի մահվան գործով դատական գործընթացը կանգ է առել: 47-ամյա դատավոր Խուլիետա Մակինթախը հրաժարվել է մասնակցել գործին՝ պատճառաբանելով արտաքին ճնշումները:

Հիմնական պատճառներից է դատական նիստերի տեսագրությունների առկայությունը, որոնք արգելված էին օրենքով: Բացի այդ, լարվածություն է առաջացրել այն, որ դատավոր Մակինթախը մասնակցել է վավերագրական ֆիլմի նկարահանումներին: Չնայած ֆիլմի ռեժիսորի հավաստիացումներին, որ այն չի անդրադառնում գործի մանրամասներին, դատավորը որոշել է ինքնաբացարկ հայտնել:

Փաստաբանների շրջանում կարծիք է ձևավորվել, որ դատավարությունը կարող է սկսվել սկզբից՝ նոր դատավորի ներգրավմամբ: Սպասվում է, որ գործընթացը կվերսկսվի առաջիկա ամիսներին: