Դեկուն հանդիպել է Մարկուս Ռեշֆորդի գործակալի հետ

Չորեքշաբթի առավոտյան «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հյուրանոցում հանդիպել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գործակալի հետ։ Այս մասին իր էջերում հայտնել է իսպանական Sport հրատարակությունը։

Ավելի վաղ Դեկուն ասել էր, որ «Բարսելոնային» դուր է գալիս Ռեշֆորդը, և որ թիմը պետք է այս ամռանը ուժեղացնի իր հարձակումը։ Կատալոնացիները հետաքրքրված են նաև «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասով, սակայն կոլումբիացու հետ պայմանագիր կնքելը շատ ավելի դժվար կլինի։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի վաճառել 27-ամյա Ռեշֆորդին մոտ 40 միլիոն եվրոյով։ Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանի երկրորդ մասում Մարկուս Ռեշֆորդը վարձավճարով խաղացել է «Աստոն Վիլլայում»։