«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Այնտրախտի» ֆուտբոլիստին

«Չելսին» աշխատում է նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է գերմանական Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, լոնդոնյան ակումբը կոնկրետ բանակցություններ է վարում Հյուգո Էկիտիկեյի «Այնտրախտից» տեղափոխության վերաբերյալ։

Նշվում է, որ «ազնվականները» ակնկալում են հնարավորինս շուտ ավարտել Էկիտիկեյի տրանսֆերը։ «Չելսին» գիտի «Լիվերպուլի»՝ խաղացողի նկատմամբ հետաքրքրության մասին, բայց մերսիսայդցիները պետք է վաճառեն մեկին, որպեսզի պայմանագիր կնքեն Հյուգոյի հետ։ «Արսենալը» նույնպես հետևում է իրավիճակին։

«Այնտրախտը» դեռևս պահանջում է 100 միլիոն եվրո 22-ամյա Հյուգո Էկիտիկեյի տրանսֆերի համար։ Մրցաշրջանի 48 խաղերում հարձակվողը խփել է 22 գոլ։