«Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլիի» 29-ամյա կիսապաշտպան Անդրե Զամբո Անգուիսայի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է La Gazzeta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը արդեն շահավետ առաջարկ է արել կամերունցի ֆուտբոլիստին։
Կիսապաշտպանը «Նապոլիի» կազմում երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն։ Զամբո Անգուիսան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, խփել է վեց գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։