Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել իտալական մեկ այլ գրանդ

Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է «Նապոլիիից» հեռանալուն՝ 2024/2025 թվականների Սերիա Ա մրցաշրջանում թիմի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո։

Լրագրող Օրացիո Ակոմանդոյի խոսքով՝ Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է աստղային մասնագետի հետ պայմանագիր կնքելով։ «Ծեր սինյորան» արդեն սկսել է բանակցություններ 55-ամյա մարզչի հնարավոր վերադարձի վերաբերյալ։

«Բյանկոներիները» պատրաստ են Կոնտեի հետ կնքել երեք տարվա աշխատանքային պայմանագիր՝ ութ միլիոն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ Անտոնիոն թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2011-ից 2014 թվականներին։ Այս պահին «Յուվենտուսի» մարզիչը Իգոր Տուդորն է։