Խաբի Ալոնսո․ «Նրանք տարբերություն են ստեղծում խաղադաշտում»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է թիմի հարձակվողներ Կիլիան Մբապպեի և Վինիսիուս Ժունիորի հետ աշխատանքի մասին հարցին։

«Նախևառաջ, օրհնություն է ունենալ այս մակարդակի ֆուտբոլիստներ։ Եվ ոչ միայն Կիլիանը կամ Վինիսիուսը, այլև շատ ուրիշներ։ Բայց նրանք, անկասկած, այն երկու ֆուտբոլիստներն են, ովքեր տարբերություն են ստեղծում և որոնցից մենք պետք է ամեն ինչ ստանանք։

Որովհետև եթե նրանք իրենց ամբողջ ուժով ներդնեն, թիմը ավելի շատ խաղեր կհաղթի, և դա է, ինչ մենք ուզում ենք։ Ես որոշ գաղափարներ ունեմ, թե ինչպես դրանք միասին օգտագործել, բայց դեռ ժամանակ կա, մինչև դրանք իրականացվեն։ Շատ կարևոր է կապ հաստատել և հասկանալ, թե ինչ ենք ուզում և որն է ճիշտ ուղին։ Նրանք շատ բարձր մակարդակի խաղացողներ են, և սա այն խնդիրն է, որը ես պետք է լուծեմ», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։

Մայիսի 25-ին «Ռեալ Մադրիդը» հայտարարեց Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։ 43-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար։