«Ռեալ Մադրիդի» նոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է բրազիլացի վինգեր Ռոդրիգոյի հնարավոր հեռանալու մասին, ով նախկինում մտածում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու մասին։
«Ռոդրիգոն մեր թիմի ֆուտբոլիստ է, և մենք մտադիր ենք անհատական զրույցներ վարել յուրաքանչյուր խաղացողի հետ, քանի որ նրանք արժանի են դրան։ Նա տաղանդավոր է և մեզ համար կարևոր խաղացող, և ես սպասում եմ, որ նա կմնա «Ռեալ Մադրիդում»», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Անցած մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 50 հանդիպման, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։