«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Կազեմիրոն և Ալեխանդրո Գարնաչոն կարող են լքել ակումբը։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի ղեկավարությունը պլանավորում է կրճատել հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված կազմը և ցանկանում է վաճառել 33-ամյա բրազիլացուն և 20-ամյա արգենտինացուն։
Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն անցկացրել է 42 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Գարնաչոն 58 խաղում խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։