Տիջանի Ռեյնդերսը կարող է տեղափոխվել Անգլիա

«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը 26-ամյա հոլանդացու համար առաջարկը 60 միլիոն եվրոյից բարձրացրել է մինչև 65.5 միլիոն եվրո։ «Միլանը» մերժել է նախորդ առաջարկը։

Այս մրցաշրջանում Ռեյնդերսը մասնակցել է 54 խաղի, խփել 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։