Հայտնի են Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

Լա Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները։

Հավակնորդների ցուցակում ընդգրկված են 9 ֆուտբոլիստներ, որոնցից ամենամեծ թիվը «Բարսելոնայի» ներկայացուցիչներն էին՝ Ռոբերտ Լևանդովսկին, Լամին Յամալը, Ռաֆինյան և Պեդրին։

Հավակնորդների թվում են նաև Կիլիան Մբապպեն, Վինիսիուսը և Ֆեդերիկո Վալվերդեն (բոլորը՝ Ռեալ Մադրիդ), Իսկոն (Բետիս) և Օյան Սանսեթը (Ատլետիկո)։