Լա Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։
Հավակնորդների թվում են 7 գլխավոր մարզիչներ, այդ թվում՝ Հանս-Դիտեր Ֆլիկը, որի գլխավորությամբ «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի առաջնությունը։
Հավակնորդների ցանկում են նաև Դիեգո Սիմեոնեն (Ատլետիկո), Էռնեստո Վալվերդեն (Ատլետիկ), Միշել Սանչեսը (Ժիրոնա), Խոսե Բորդալասը (Խետաֆե), Մանուել Պելեգրինին (Բետիս) և Մանոլո Գոնսալեսը (Էսպանյոլ)։