Ռուդ Գուլիտ․ «Նրանց համար դա պարզապես բիզնես է»

«Միլանի» նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը խոսել է թիմի ներկայիս իրավիճակի մասին։ Վերջին մրցաշրջանում թիմը առաջնությունում զբաղեցրեց ութերորդ տեղը և գավաթի եզրափակչում պարտվեց «Բոլոնիային»։

«Երկրպագուները դժգոհ են, և ես հասկանում եմ նրանց։ Մենք խոսում ենք մի մեծ ակումբի մասին, որը սովոր է պայքարել տիտղոսի կամ առնվազն Չեմպիոնների լիգայում տեղ գտնելու համար։ Խնդիրն այն է, որ ամերիկացի սեփականատերերը լիովին չեն հասկանում իրենց կողմից վերահսկվող ակումբների ԴՆԹ-ն։

Նրանց համար դա պարզապես բիզնես է», – Գուլիտի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։ Գուլիտը նաև հավելել է, որ եթե չեմպիոնները նախկինում գալիս էին Միլան, ապա հիմա ակումբը ստիպված է վաճառել նրանց։