Ռուբեն Ամորիմը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» մեծ կազմ պետք չէ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին։

«Մենք միշտ երկու ծրագիր ենք մշակում։ Չեմպիոնների լիգայում կամ առանց դրա։ Առանց Չեմպիոնների լիգայի մեզ մեծ կազմ պետք չէ։ Մենք ունենք ծրագիր, որը նոր խաղացողներ ներգրավելն է։ Մենք պետք է բարելավենք արդեն իսկ ունեցած թիմը, ինչպես նաև մեր ակադեմիան։

Կարևոր է միասնական մնալ։ Մենք կպայքարենք, ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց ես տեսնում եմ, թե ինչպես է թիմը աճում, և դա ամենակարևորն է», – Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Պրեմիեր լիգայում տասնհինգերորդ տեղը գրաված և Եվրոպա լիգայի եզրափակչում «Թոթենհեմին» պարտված թիմը 10 տարվա ընթացքում առաջին անգամ մնաց առանց եվրոպական մրցաշարերի ուղեգրի։