Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողը և վերջին տարիներին «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը պաշտոնապես հեռանում է ակումբից։ Այս մասին հաղորդում է «Ռեալի» մամուլի ծառայությունը։
47-ամյա Ռաուլը «Կաստիլիայի» ղեկին էր 2019 թվականից և տարիներ շարունակ աշխատել է ակումբի երիտասարդ տաղանդների զարգացման ուղղությամբ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել Ռաուլին՝ ընդգծելով նրա դերը որպես խաղացող և մարզիչ և մաղթելով հաջողություն ապագա ծրագրերում։
Ռաուլը «Ռեալի» կազմում անցկացրել է 16 տարի՝ դառնալով Լա Լիգայի վեցակի, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող և ակումբի պատմության խորհրդանշական ֆիգուր։