«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ TEAMtalk-ի տվյալներով՝ 25-ամյա պորտուգալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսի» և «Մանչեսթեր Յունայթեդ», ինչպես նաև Մյունխենի «Բավարիան»։
Նշվում է, որ բոլոր ակումբներն էլ լուրջ մտադրություններ ունեն Լեաուի հետ կապված։ Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 խաղի, խփել 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ թևային հարձակվողը գնահատվում է 75 միլիոն եվրո։