Ինչպես հայտնում է Metaratings-ը, սերբական «Զրվենա Զվեզդան» պաշտոնական առաջարկ է պատրաստում «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար։
Ըստ աղբյուրի՝ «Լոկոմոտիվը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին երկու միլիոն եվրոյի դիմաց։ Նաիր Թիկնիզյանին նույնպես դուր է գալիս այս տարբերակը։
Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» է հանդես գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։