«Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան շատ մոտ ապագայում կդառնա «Բավարիայի» ֆուտբոլիստ։
Ինչպես իր սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրվել են։
Գերմանացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Բայերի» հետ լրանում է հունիսի 30-ին։
Ֆուտբոլիստը այս շաբաթ կանցնի բժշկական զննում, որից հետո կկնքի պայմանագիր մինչև 2029 թվականի հունիսը։