Կարևոր տեղեկություն Վոյցեխ Շչեսնիի ապագայի վերաբերյալ

Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:
Լեհ դարպասապահը կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ 2 տարով, հաղորդում է Goal.pl-ը։

Շչեսնիի գործող պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի վերջում։

Դարպասապահը միացավ «Բարսելոնային» 2024 թվականի հոկտեմբերին՝ վերսկսելով իր կարիերան։ Թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 խաղ և բաց է թողել 36 գոլ։