«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մաթեուս Կունյայի տրանսֆերը ձեռք բերելուն։ Գործարքը «Կարմիր սատանաների» համար կարժենա գրեթե 62.5 միլիոն ֆունտ (74.5 միլիոն եվրո), իսկ բրազիլացին կկնքի հինգ տարվա պայմանագիր։
Telegraph Football-ի տվյալներով՝ Կունյան «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական կվաստակի մոտ 200,000 ֆունտ ստեռլինգ (մոտ 240,000 եվրո): Հարձակվողի ներկայիս աշխատավարձը «Վուլվերհեմփթոնում» կազմում է 120 հազար ֆունտ ստեռլինգ։
Մայիսի 27-ին Մատեուս Կունյան նշեց իր 26-ամյակը։ Նա «Վուլվզի» կազմում անցկացրած 33 խաղում խփել է 15 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։