Ֆլորենտինո Պերես․ «Խաբի Ալոնսոն աշխարհի լավագույններից մեկն է»

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Խաբի Ալոնսոյի նշանակումը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։

43-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Մասնագետը կսկսի աշխատանքը հունիսի 1-ին։

«Այսօր հատուկ օր է բոլոր նրանց համար, ովքեր կրքոտորեն երկրպագում են «Ռեալ Մադրիդին»։ Սա նոր դարաշրջանի սկիզբ է՝ լի հուզիչ զգացմունքներով։ Ակումբ եկած մարզիչը աշխարհի լավագույններից մեկն է և մարմնավորում է «Ռեալ Մադրիդի» արժեքները։ Նա այստեղ էր որպես ֆուտբոլիստ, երբ սկսվեց մեր պատմության ոսկե դարաշրջանը, երբ մենք բարձրացրինք անմոռանալի տասներորդ Չեմպիոնների Լիգայի գավաթը։

Խաբի, մենք հպարտ ենք, որ դու այստեղ ես, որ դու շարունակելու ես մեր ակումբի անհավանական պատմությունը։ Վստահ եմ, որ այսօր էմոցիոնալ օր է լինելու, քանի որ հասկանում եմ, թե ինչ է նշանակում «Ռեալը» քեզ համար։ Դու վերադարձար տուն», – ասել է Ֆլորենտինո Պերեսը մամուլի ասուլիսի ժամանակ։

Խաբի Ալոնսոն «Բայերը» գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը 2023/24 մրցաշրջանում դարձավ Գերմանիայի չեմպիոն։ Թիմը նաև նվաճեց երկրի գավաթը և Սուպերգավաթը։