«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը խոսել է առաջիկա Աշխարհի ակումբային առաջնության մասին, որը տեղի կունենա Միացյալ Նահանգներում այս տարի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
«Սա ինձ համար այս տեսակի առաջին մրցաշարն է։ Ես ուրախ եմ այնտեղ խաղալու և «Չելսիի» գույները պաշտպանելու համար։ Սա հիանալի կլինի։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք գոհացնել մեր երկրպագուներին։ Մեր թիմը կանի ամեն ինչ՝ հաղթելու համար», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։
2024/2025 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 45 հանդիպում, խփել յոթ գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2032 թվականի կեսերը։