Կոդի Գակպոն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բավարիան» դիտարկում է «Լիվերպուլի» վինգեր Կոդի Գակպոյի հետ պայմանագիր կնքելու հարցը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

26-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի ձախ եզրային հարձակվողի համար առաջնահերթության երրորդ տարբերակն է՝ «Բրայթոնի» Կաորու Միտոմայից և «Միլանի» Ռաֆայել Լեաուից հետո։

«Բավարիան» արդեն կապ է հաստատել հոլանդացու գործակալների հետ։

Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե ակումբը ստանա 50-60 միլիոն եվրոյի սահմաններում առաջարկներ։

Ֆուտբոլիստը «Լիվերպուլի» հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի ամառը։