«Բարսելոնան» կհայտարարի թիմի հարձակվող Լամին Յամալի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Մորետտոն, կողմերի միջև գործարքն ամբողջությամբ կնքված է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 27-ին։
17-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը։