Ակսել Վիտսելը կարող է կարիերան շարունակել Բելգիայում

«Ատլետիկոյի» պաշտպան Ակսել Վիտսելը կարող է կարիերան շարունակել Բելգիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա բելգիացին հետաքրքրված է «Ստանդարտով»։ Լիեժյան ակումբը ցանկանում է ամռանը պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ՝ որպես ազատ գործակալ։

Ավելի վաղ պաշտպանը հայտարարել էր «Ատլետիկոյից» հեռանալու մասին։

Անցած մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 21 խաղի և կատարել մեկ գոլային փոխանցում։