Խաբի Ալոնսոն պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ և դիմել է երկրպագուներին

«Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ։

Երեք տարվա պայմանագիրը ստորագրվել է «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ներկայությամբ։

«Բարև ձեզ, Մադրիդիստներ, ես այստեղ եմ։ Ես շատ ոգևորված եմ այս նոր դարաշրջանը սկսելու համար, որը լի է ոգեշնչմամբ և էներգիայով։ Ողջույններ ձեզ։ Հալա Մադրիդ», – ասել է իսպանացի մասնագետը։

May be an image of 2 people, people playing soccer, people playing football and text

43-ամյա Ալոնսոն փոխարինեց Կառլո Անչելոտտիին «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնում։