Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ չի պատրաստվում դիտել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը

«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ չի պատրաստվում դիտել առաջիկա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։

«Վերջերս խաղացել եմ ՊՍԺ-ի դեմ, և նրանք մեծ տպավորություն են թողել ինձ վրա։ «Ինտերն» էլ ուժեղ թիմ է, բայց ես չեմ պատրաստվում դիտել այդ հանդիպումը։ Ուզում եմ պարզապես հանգստանալ ու վայելել այդ օրն առանց ֆուտբոլի», – նշել է վան Դեյկը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 31-ին։