Լիսաբոնի «Սպորտինգ» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեսը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու հնարավորության մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբն արդեն համաձայնության է եկել 26-ամյա խաղացողի հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու շուրջ՝ 8.3 միլիոն եվրո աշխատավարձով։ Իր հերթին, «Սպորտինգը» կստանա 75 միլիոն եվրո փոխհատուցում։
«Անհնար է որևէ բան ասել, մենք երբեք չգիտենք, թե ինչ կպատահի ֆուտբոլում։ Ես ոչինչ չգիտեմ։ Ես կենտրոնացած եմ խաղերի վրա։ Եթե սա ճիշտ է, ապա… կտեսնենք այս ամռանը», – Գյոկերեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Գյոկերեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 խաղ, խփել 53 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։