«Վերոնայի» մարզական տնօրեն Շոն Սոլյանովը խոսել է «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հնարավոր տրանսֆերի մասին։
«Մենք հետաքրքրված չենք այս ֆուտբոլիստով», – Սոլյանովի խոսքերն է մեջբերում Championat-ը։
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մրցաշարերի 33 հանդիպման, խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Թիկնիզյանի «Լոկոմոտիվի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։