«Իփսվիչի» հարձակվող Լիամ Դելապը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները 22-ամյա անգլիացու տրանսֆերի համար կծախսեն 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվելու է մինչև 2030 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Անգլիացին այս մրցաշրջանում անցկացրել է 39 խաղ, խփել է 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։