SERIE A. Հայտնի է՝ որ թիմերը հանդես կգան Չեմպիոնների Լիգայում և մյուս եվրագավաթներում

Ավարտվեց Իտալիայի առաջնության 2024/25 մրցաշրջանը։

Այսպիսով, հայտնի դարձան եվրագավաթների բոլոր մասնակիցները։

Չեմպիոնների Լիգայում Ա Սերիան կներկայացնեն «Նապոլին», «Ինտերը», «Ատալանտան» և «Յուվենտուսը»։

«Ռոման» Եվրոպա Լիգայի ուղեգիր նվաճեց՝ մրցաշրջանն ավարտելով «Տորինոյի» նկատմամբ 2-0 հաշվով արտագնա հաղթանակով։ «Գայլերը» մրցաշարային աղյուսակում զբաղեցրին հինգերորդ հորիզոնականը։

«Ֆիորենտինան»Կոնֆերենցիաների Լիգայի ուղեգիր նվաճեց՝ օգտվելով «Լացիոյի» անհաջողությունից, որը տանը պարտվեց «Լեչչեին» (0-1) և արտագնա հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ (3-2)։

Արդյունքում «մանուշակները» առաջնությունում զբաղեցրին վեցերորդ տեղը՝ առաջ անցնելով «Լացիոյից», «Միլանից» և «Բոլոնիայից»։

Նշենք, որ «Բոլոնիան» կմասնակցի Եվրոպա Լիգային, քանի որ թիմը հաղթել է Իտալիայի գավաթը։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝