«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է երկրպագուների հետ Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի «Ասթոն Վիլայի» դեմ խաղից (2-0) հետո։ Թիմը վաստակեց 42 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։
«Ես ուզում եմ ներողություն խնդրել այս մրցաշրջանի համար։ Գիտեմ, որ դուք շատ հիասթափված եք ինձանից և թիմից։
Հիմա մենք պետք է ընտրություն կատարենք, հակառակ դեպքում մենք կմնանք անցյալում։ Այս մրցաշրջանն ավարտվեց։ Եվ հիմա մենք կամ միմյանց դեմ ենք պայքարում, կամ միասին ենք մնում և առաջ ենք շարժվում։
Վեց ամիս առաջ ես ասացի, որ փոթորիկ է լինելու։ Հիմա, այս աղետների մրցաշրջանից հետո, ուզում եմ ձեզ ասել, որ լավ օրեր են գալու», – Ամորիմի խոսքերը մեջբերել է լրագրող Բեն Ջեյքոբսը։