Ռոբերտ Լևանդովսկին ամփոփել է 2024/25 մրցաշրջանը

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է 2024/25 մրցաշրջանի մասին, որի ընթացքում կատալոնացիները միանգամից նվաճեցին երեք տիտղոս։

«Ես իսկապես հպարտ եմ, որ այս թիմի և այս մեծ ակումբի մասն եմ կազմում։ Այս մրցաշրջանն իսկապես զարմանալի է եղել։ Ես փորձում եմ ներդրումներ կատարել ոչ միայն ընդհանուր հաղթանակների, այլև խաղադաշտում և դրանից դուրս խաղի նկատմամբ իմ վերաբերմունքի համար, քանի որ մենք շատ երիտասարդ տաղանդներ ունենք, և մենք պետք է աջակցենք նրանց»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթանակ տարավ Լա լիգայում, ինչպես նաև նվաճեց Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։ Չեմպիոնների Լիգայում կատալոնացիները կանգ առան կիսաեզրափակիչ փուլում՝ պարտվելով «Ինտերին»։

36-ամյա լեհ հարձակվողը կշարունակի խաղալ ակումբում առնվազն մինչև 2026 թվականի ամառը, երբ լրանա նրա գործող պայմանագրի ժամկետը։