Պաշտոնական․ Էրիկ տեն Հագը գլխավորեց գերմանական ակումբը

«Բայեր Լևերկուզենը» հայտարարել է Էրիկ տեն Հագի՝ թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։

Հոլանդացի մասնագետը, որը նախկինում մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը», պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ մինչև 2027 թվականի ամառը։

«Բայերի» նախորդ մարզիչը Խաբի Ալոնսոն էր, ով ամռանը կգլխավորի «Ռեալ Մադրիդը»։ 2024/25 մրցաշրջանում «Բայերը» Բունդեսլիգայում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Անցած մրցաշրջանում Ալոնսոն օգնեց ակումբին հաղթել Գերմանիայի առաջնությունում, Գերմանիայի գավաթում և Գերմանիայի Սուպերգավաթը։

Տեն Հագը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից» 2024 թվականի հոկտեմբերին՝ մանկունիանցիների հետ նվաճելով Անգլիայի գավաթը և Անգլիայի լիգայի գավաթը։