Նոր տեղեկություն Նիկո Ուիլյամսի` «Ռեալ Մադրիդ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ

Չնայած մամուլում տարածված խոսակցություններին՝ Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ» իրականում չի դիտարկվում ակումբի կողմից։ Իսպանական հայտնի լրագրող Խոսեպ Պեդրերոլի փոխանցմամբ՝ «Լոս Բլանկոսը» երբեք լուրջ հետաքրքրություն չի ցուցաբերել 22-ամյա թևային հարձակվողի նկատմամբ։ Ըստ աղբյուրի՝ այս լուրերը տարածվում են հենց «Ատլետիկի» և խաղացողի ներկայացուցիչների կողմից՝ շուկայում վերջինիս արժեքը բարձրացնելու նպատակով։

Ուիլյամսի անունը նախկինում կապվում էր նաև «Բարսելոնայի» հետ, սակայն կատալոնական ակումբը հրաժարվեց գործարքից՝ ֆինանսական սահմանափակումների և երիտասարդ խաղացողների առաջընթացի պատճառով։ 2024/25 մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը Լա Լիգայում անցկացրեց 29 հանդիպում, որոնցում խփեց 5 գոլ և կատարեց 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է 58 միլիոն եվրո։