«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է, որ «Մերսիսայդցիների» հետ պայմանագիրը երկարաձգելուց առաջ խոսել է Սաուդյան Արաբիայի ակումբների ներկայացուցիչների հետ։
«Այո, ես կարծում էի, որ լավ հնարավորություն ունեմ տեղափոխվելու Սաուդյան Արաբիա։ Ես ենթադրում էի, որ կարող եմ տեղափոխվել սաուդյան ակումբ, եթե չերկարաձգեմ պայմանագիրս «Լիվերպուլի» հետ։ Մենք լավ բանակցություններ ունեցանք։ «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ չեմ բանակցել», – Սալահի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Սալահը դարձավ Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն 2024/25 մրցաշրջանում։ Հարձակվողը 38 խաղում խփել է 29 գոլ։ Սալահը նաև դարձավ առաջնության ամենաշատ գոլային փոխանցում կատարողը՝ 18 գոլային փոխանցմամբ։