Լեանդրո Պարեդեսը խոսք է ուղղել «Ռոմայի» երկրպագուներին

Լեանդրո Պարեդեսը ամփոփել է «Ռոմայի» համար դժվար մրցաշրջանը և երկրպագուներին ուղերձ է ուղել։ Արգենտինացին կարող է մնալ ակումբում՝ չնայած «Բոկա Խունիորս» հնարավոր վերադարձի մասին լուրերին։

Սերիա Ա-իի վերջին տուրում հռոմեացիները 2-0 հաշվով հաղթեցին «Տորինոյին», իսկ Պարեդեսը 18-րդ րոպեին ճշգրիտ իրացրեց 11 մետրանոց հարվածը։

«Տարին ավարտում ենք դրական նոտայով։ Մրցաշրջանը տարօրինակ և դժվար ստացվեց, բայց մենք պայքարեցինք մինչև վերջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին մեզ։ Շուտով կրկին կհանդիպենք», – գրել է կիսապաշտպանը։ 30-ամյա Պարեդեսը այս մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ, խփել չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։