Լամին Յամալը Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարող ֆուտբոլիստն է

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը դարձել է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարող ֆուտբոլիստը։

17-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում անցկացրած 35 խաղում կատարել է 13 գոլային փոխանցում։

Երկրորդ տեղը կիսեցին Ռաֆինյան (Բարսելոնա) և Ալեքս Բաենան (Վիլյառեալ)՝ 10-ական գոլային փոխանցումով։

Երրորդ տեղը կիսեցին Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգհեմը (երկուսն էլ՝ Ռեալ) և Ինակի Ուիլյամսը (Ատլետիկ)՝ 8-ական գոլային փոխանցումով։