Կիլիան Մբապպեն՝ «Ոսկե խաղակոշիկի» հաղթող

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն նվաճեց 2024/25 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»։ 26-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայի իր նորամուտի մրցաշրջանում դարձել է 31 գոլի հեղինակ։

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսն ավելի շատ գոլ է խփել (39), սակայն նա ցուցակում ավելի ցածր տեղ է զբաղեցնում Պորտուգալիայի լիգային տրված ամենացածր գոլային գործակցի պատճառով։

Կիլիան Մբապպեն դարձավ առաջին ֆրանսիացին, որը նվաճեց «Ոսկե խաղակոշիկը» 2004-05 մրցաշրջանից ի վեր Թիերի Անրիից հետո, և առաջին «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստը 2014-15 մրցաշրջանից ի վեր Կրիշտիանու Ռոնալդուից հետո։

«Ոսկե խաղակոշիկի» վարկանիշային աղյուսակը․

1. Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ/Ֆրանսիա), 31 (գործակիցը՝ 2) – 62 միավոր

2. Վիկտոր Գյոկերես (Սպորտինգ/Շվեդիա), 39 գոլ (գործակիցը՝ 1.5) – 58.5 միավոր

3. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ/Եգիպտոս), 29 (2) – 58 միավոր

4. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա/Լեհաստան), 27 (2) – 54 միավոր

5. Հարի Քեյն (Բավարիա/Անգլիա), 26 (2) – 52 միավոր։