«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը, անդրադառնալով թիմի տրանսֆերային ծրագրերին ՌՊԼ-ում պատմական չեմպիոնությանն անմիջապես հաջորդած շրջանում, նշել է, որ թիմի առաջատար Էդուարդ Սպերցյանի և մի քանի լեգեոներների նկատմամբ հետաքրքրություն կա։
Մուսաևը նշել է․ «Սպերցյանի նկատմամբ որոշակի պահանջարկ կա։ Նա կարող է լքել թիմը։ Հուսով եմ՝ թիմի կորիզը կմնա։ Եվ ես հույս ունեմ, որ մենք ավելի ուժեղ կդառնանք»։
Հիշեցնենք, որ Սպերցյանը նախկինում կապվում էր «Լիդս Յունայթեդի» հետ, որը նոր է վերադարձել Պրեմիեր լիգա։ 2024/25 մրցաշրջանում տրանսֆերային բանակցություններն, ըստ տեղեկությունների, նոր թափ են առել։ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում արդեն անցկացրել է 143 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։