«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ․ «Կրիշտիանու Ռոնալդուն պետք է տեղափոխվի «Չելսի»»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքը հայտարարել է, որ «Չելսին» պետք է լրջորեն դիտարկի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը գնելու հնարավորությունը։

«Ինչո՞ւ Ռոնալդուն չի տեղափոխվում «Չելսի»։ Նա դեռ կարող է դա անել։ Իր ամբիցիաներով և կարողություններով, եթե «Չելսին» խաղա այնպես, ինչպես խաղում է և հնարավորություններ ստեղծի նրա համար… Նա դեռևս անհավանական հարձակվող է։ Ես այս անցման մեջ որևէ բացասական կողմ չեմ տեսնում։

Նա այս պահին հարձակման գծում ավելի լավն է, քան «Չելսիի» ֆուտբոլիստները։ Կարող եմ ասել, որ նրանք կենտրոնական հարձակվողների լավագույն ընտրությունը չունեն։ Այնպես որ, ես կարող եմ հասկանալ, թե ինչու է նրան կապում այս ակումբի հետ», – Յորքի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 40-ամյա Ռոնալդուն դժգոհ է Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայում անցկացրած ևս մեկ անմրցաշրջանից և դիտարկում է 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցող թիմ տեղափոխվելու տարբերակները։ Նրա պայմանագիրը «Ալ Նասրի» հետ լրանում է հունիսի 30-ին։

2024/25 մրցաշրջանում Ռոնալդուն սաուդյան ակումբի կազմում անցկացրած 40 խաղում խփել է 34 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։