Ֆաբրիցիո Ռոմանո․ Մաթեուս Կունյան տեղափոխվում է անգլիական գրանդ

«Վուլվերհեմփթոնի» 25-ամյա բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը մոտ ապագայում կմիանա «Կարմիր սատանաներին»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Նշվում է, որ 62.5 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 74 միլիոն եվրո) գնման գինը կվճարվի մի քանի վճարումներով։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում 36 խաղի, որտեղ խփել է 17 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։