Էմիլիանո Մարտինեսը կարող է կերիերան շարունակել անգլիական գրանդում

Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է Էմիլիանո Մարտինեսի վերադարձի տարբերակը՝ Դավիդ Ռայայի հնարավոր հեռացման ֆոնին։ Ինչպես հայտնում է The Sun-ը, Մարտինեսի տրանսֆերը կարող է իրականացվել այն դեպքում, եթե Ռայան, որի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկոն», լքի թիմը։

Ներկայում Մարտինեսը հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», սակայն նա «Արսենալի» սան է և երկար տարիներ անցկացրել է լոնդոնյան ակումբի կազմում՝ հիմնականում վարձավճարով այլ թիմերում։

Նշենք, որ դարպասապահը 2022 թվականին Արգենտինայի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։