«Ռոմայի» մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է իր հույզերով Սերիա Ա-ի մրցաշրջանի ավարտից հետո, որում հռոմեական ակումբը զբաղեցրել է 5-րդ տեղը և մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման գոտուց դուրս։
Վերջին 38-րդ տուրում «Ռոման» վստահորեն հաղթեց «Տորինոյին» 2:0 հաշվով՝ մրցաշրջանի ավարտին վաստակելով 69 միավոր։ Սակայն «Յուվենտուսը», որը զբաղեցրեց չորրորդ տեղը և որակավորվեց Չեմպիոնների լիգայի համար, ավարտեց մրցաշարը հռոմեացիներից ընդամենը մեկ միավորով առաջ՝ «Գայլերին» թողնելով Եվրոպայի գլխավոր գավաթից դուրս։
«Այսօր մենք վերանայեցինք խաղը՝ հիմնվելով «Միլանի» դեմ խաղի երկրորդ խաղակեսի դրական պահերի վրա։ Շնորհավորում եմ «Յուվենտուսին», բայց շատ եմ ցավում մեր երկրպագուների համար. մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, բայց Չեմպիոնների լիգայում հայտնվել մեզ չհաջողվեց,- նշել է Ռանիերին մամուլի ասուլիսի ժամանակ։