Քրիստիան Էրիկսեն․ «Յուրահատուկ ժամանակ էր, կային և՛ անհաջողություններ, և՛ հաղթանակներ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ազատ գործակալի կարգավիճակով կլքի թիմը։

«Յուրահատուկ ժամանակ էր, կային և՛ անհաջողություններ, և՛ հաղթանակներ։ Այսպիսի ակումբում խաղալիս անընդհատ ճնշում ես զգում, և դա ինձ դուր է գալիս։ Հիմա մի փոքր կհանգստանամ», – 33-ամյա կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Ֆուտբոլիստը մանկունիանցիների կազմում անցկացրել է 107 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։