«Բարսելոնան» անցկացրեց ակումբի պատմության ամենաարդյունավետ մրցաշրջաններից մեկը

«Բարսելոնան» Լա Լիգայի 38-րդ տուրի վերջին խաղում արտագնա խաղում հաղթեց «Ատլետիկին»։ Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով։

2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» խփել է 174 գոլ 60 խաղում՝ 102-ը Լա Լիգայում, 43-ը՝ Չեմպիոնների Լիգայում, 22-ը՝ Իսպանիայի գավաթում, 7-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում։

Այսպիսով, Հանս-Դիտեր Ֆլիկի թիմն անցկացրեց ակումբի պատմության ամենաարդյունավետ մրցաշրջաններից մեկը։

Ավելի շատ գոլեր «Բարսելոնան» խփել է միայն 2014/15 (175) և 2011/12 (190) մրցաշրջաններում։