«Ասթոն Վիլան» Էմիլիանո Մարտինեսին փոխարինող է գտել

Բիրմինգհեմյան «Ասթոն Վիլային» կարող է միանալ «Լիլի» դարպասապահ Լուկաս Շևալյեն։ Հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։

Ակնկալվում է, որ «Ասթոն Վիլան» ամառային արձակուրդի ընթացքում կբաժանվի Էմիլիանո Մարտինեսից, ով մի քանի տարի շարունակ եղել է «Վիլանսի» առաջին համարը։

Ակումբի մարզական տնօրենն արդեն հանդիպել է Շևալյեի ներկայացուցիչների հետ։ «Լիլից» դեռևս պաշտոնական առաջարկ չի եղել, բայց դարպասապահն դեմ չէ իրավիճակի փոփոխությանը։