Ալիսոն Բեքեր․ «Այս ամենը հոգնեցուցիչ է»

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը խոսել է իր զգացմունքների մասին այն բանից հետո, երբ թիմը ժամանակից շուտ նվաճեց Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի տիտղոսը։

«Անկեղծ ասած, այս ամենը հոգնեցուցիչ է։ Մենք տիտղոսը նշում ենք արդեն չորս շաբաթ անընդմեջ։ Հիմա, երբ մրցաշրջանն ավարտվել է, մենք կկարողանանք վայելել այս հաջողությունը ավելի երկար։ Բայց ես գուցե երկու խաղ ունեմ Բրազիլիայի հավաքականի կազմում, եթե ինձ կանչեն, այնպես որ պետք է կենտրոնացած մնամ, մինչ շարունակում եմ տոնել», – դարպասապահի խոսքերն է մեջբերում Optus Sport-ը։

«Լիվերպուլը» տիտղոսը նվաճեց ապրիլին՝ «Թոթենհեմի» նկատմամբ 5-1 հաշվով հաղթանակ տանելով, իսկ Պրեմիեր լիգայի մրցաշրջանը պաշտոնապես ավարտվեց մայիսի 25-ին։/