Իսպանիայի առաջնության ևս մեկ մրցաշրջան ավարտվեց, և «Վալյադոլիդը» վերջին տուրում ջախջախիչ պարտություն կրեց՝ այս անգամ «Լեգանեսից»` բաց թողնելով երեք գոլ։
Ընդհանուր առմամբ, «Վալյադոլիդը» մրցաշրջանի ընթացքում հավաքել է ընդամենը 16 միավոր։ Սա Իսպանիայի առաջնության ամենավատ արդյունքն է ամբողջ 21-րդ դարում։
«Վալյադոլիդը» նաև բաց թողեց 90 գոլ, ինչը Իսպանիայի առաջնության պատմության մեջ հինգերորդ վատագույն արդյունքն է՝ դրա ստեղծումից ի վեր։