Յուրա Մովսիսյանը շնորհավորել է «Կրասնոդարին»

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառմամբ շնորհավորել է նախկին ակումբին՝ պատմական առաջին չեմպիոնության կապակցությամբ։

Ֆեյսբուքում հրապարակված իր ուղերձում Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել ակումբի հիմնադիր Սերգեյ Գալիցկիին և ընդգծել՝ «Կրասնոդարի» այս նվաճումը լիովին արժանի արդյունք է երկարատև աշխատանքի համար։ Նա հպարտությամբ նշել է, որ պատիվ է ունեցել լինել այս նախագծի մի մասն ու հատուկ շնորհավորել է թիմի ներկայիս առաջատարներից Էդուարդ Սպերցյանին։